ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. MMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից, որով նա պետք է թռչեր Real American Freestyle (RAF) մրցաշարին։ Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը։
Զուբայրաևը տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Մոսկվայի ժամանակով ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի կունենա RAF 8 մրցաշարը։
Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։
«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Airlines-ի Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Խելագարություն է», – գրել է Զուբայրաևը։
Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Նա MMA-ում ունի 23 հաղթանակ և երեք պարտություն։ Քաշային կարգերից (P4P) անկախ Ultimate Fighting Championship–ում նա զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։