ԵՐԵՎԱՆ,17 ապրիլի — Sputnik. Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:
Ավելի վաղ հայտնել էինք Սիմոնյանի և Գաֆարովայի կարճ շփման մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև բանակցությունները տեղի են ունենում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում»,- գրում են լրատվամիջոցները:
Նշենք, որ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են Ժնևում 2025 թվականի հոկտեմբերին ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ներկայությամբ։