ՀՀ-ն կշարունակի օգտվել ԵԱՏՄ-ի բարիքներից և խաղարկել ԵՄ-ին անդամակցելու խաղաքարտը. Արեշև

Ինտեգրացիոն կառույցներին մասնակցության հարցը դարձել է ներքաղաքական խաղերի մաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի - Sputnik. Հայաստանի իշխանությունները կշարունակեն օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնություններից և, ելնելով ներքաղաքական նկատառումներից, միաժամանակ խաղարկել եվրոպական խաղաքարտը։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Sputnik Արմենիա հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ փորձագետն ասել է, որ Հայաստանի ինտեգրացիոն դիրքորոշման մեջ այժմ գերակշռում են ներքաղաքական նկատառումները։
«Հասկանալի է, որ այժմ Հայաստանում շատ բան է տեղի է ունենում նախընտրական պայքարի տրամաբանությամբ, և կրքերի թեժացումը ընդհուպ մինչեւ հունիսի 7-ը միայն կմեծանա», - համոզված է փորձագետը:
Հայաստանի ղեկավարության նման դիրքորոշումը Ռուսաստանի համար առանձնապես գաղտնիք չէ։ Միաժամանակ փորձագետը կարծում է, որ երկու կողմից էլ կա պրագմատիկ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտության ըմբռնում այնտեղ, որտեղ դա համապատասխանում է երկու պետությունների շահերին։ Կա նաև հարաբերությունները չխզելու անհրաժեշտության ըմբռնում. դա ոչ մի դրական բանի չի հանգեցնի ո՛չ Երևանի, ո՛չ Մոսկվայի համար։