Ուկրաինայի ԱԹՍ-ն Կուրսկի մարզում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ

Վիրավորներից մեկն ունի ականապայթյունային, ինչպես նաև ձախ ուսի, կրծքավանդակի և մեջքի բեկորային վնասվածքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ն Կուրսկի մարզի Բելայայի շրջանում հարձակվել է բժշկական մեքենայի վրա, տուժել է երկու մարդ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ուկրաինայի զինված ուժերը Բելայայի շրջանում բարբարոսաբար հարձակվել են բժշկական մեքենայի վրա։ Մեքենայի վրա ԱԹՍ-ով հարձակման հետևանքով տուժել են վարորդն ու էլեկտրիկը՝ Բելայայի հիվանդանոցի աշխատակիցներ», - Max հարթակում հայտնել է Խինշտեյնը։
Նա հստակեցրել է, որ պայթյունի հետևանքով երկու տղամարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք տեղափոխվել են Կուրսկի մարզային հիվանդանոց», - հավելել է մարզպետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։