Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը խոցել է ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշեր՝ ապրիլի 12-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև ապրիլի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Բելգորոդի, Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի և Սմոլենսկի մարզերի և Ղրիմի Հանրապետության վրա», - պարզաբանել է նախարարությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։