ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 12։50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Սուրեն Կ․-ի վարած և 31-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Մերսեդես»-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։