Ստավրոպոլի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան

Դաղստան է ուղարկվել շուրջ 40 տոննա օգնություն` 20 տոննա ալյուր և 20 տոննա խմելու ջուր, ինչպես նաև շուրջ 100 կոշիկ ու մանկական հագուստ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասի ամենահին հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Դաղստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
Նախաձեռնողը երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղի «Նոյան Տապան» հասարակական կազմակերպությունն է եղել։ Դաղստանի հանրապետություն է ուղարկվել շուրջ 40 տոննա օգնություն, այդ թվում՝ 20 տոննա ալյուր և 20 տոննա խմելու ջուր, ինչպես նաև շուրջ 100 զույգ կոշիկ մեծահասակների և երեխաների համար ու մանկական հագուստ:
Օգնությունն ուղղված է ջրհեղեղից տուժածներին։ Վերջին տվյալներով՝ Դաղստանում դեռ 1339 հեղեղված տուն կա։
Ժամանակավոր տեղավորման 16 կետերում 591 մարդ կա, այդ թվում՝ 246 երեխա։ Տուժածների հետ աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանները: