ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինոյի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից տեղում կին է մահացել: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում զոհվածի ընտանիքին»,- գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում։
Բացի այդ, ինչպես հայտնել է մարզպետը, Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով մարզի Բելգորոդի և Գրայվորոնի շրջաններում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ:
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Գրայվորոնում առևտրային օբյեկտի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով երկու տղամարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինքնապաշտպանության մարտիկները նրանց տեղափոխել են Գրայվորոնի հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է», - գրել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղում մեքենային դրոնի հասցրած հարվածի հետևանքով երկու տղամարդ բեկորային վնասվածքներ են ստացել։ Նրանց բուժօգնություն - ցուցաբերվել։
Բելգորոդի շրջանի Կրասնի Օկտյաբր գյուղի շրջանում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով մի տղամարդ ստացել է դեմքի, պարանոցի, ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ: Նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել Կրասնոկտյաբրսկի ամբուլատորիայում։ Հետագա բուժման համար նա կուղարկվի մարզային կլինիկական հիվանդանոց», - նշել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։