Անթիլիասը ոչ կըսէ. Արամ Առաջինը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

Sputnik
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա։ Այս մասին նա խոսել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր մատուցած պատարագից հետո։ Այս մասին հայտնում է «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջը։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–իր խոսքում ասել է Կիլիկիո կաթողիկոսը։
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
Տեղի է ունեցել բռնազավթում․ Յոթ Վերք եկեղեցու քահանա տեր Հուսիկ