Պնդումները, թե ՀՀ–ն համաձայնել է, որ 3–րդ երկրներն ապահովեն իր ենթակառուցվածքների անվանգությունը, խեղաթյուրումներ են. Նիկոլ Փաշինյան

Sputnik
ԵԱՏՄ միջկառավարական ընդլայնված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին։
Վարչապետը վստահեցրել է, որ իշխանությունները լիովին երաշխավորում են Հայաստանի տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։
«Այն բոլոր պնդումները, թե ՀՀ–ն ինչ–որ մի տեղ, ինչ–որ մի փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ 3–րդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։Նաև ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր ՀՀ–ն համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,– ասել է Փաշինյանը։