ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Եվրոպան հիմա փլուզման վտանգի տակ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ պատճառով տարբեր կոնֆիգուրացիաներում պատմության կրկնությունն անխուսափելի է»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Եվրոպայում ամերիկյան հրթիռների տեղակայումը և այն, որ նախորդ դիմակայությունն ավարտվեց ԽՍՀՄ–ի փլուզմամբ։
Պեսկովը հիշեցրել է, որ այպիսի պարադոքսալ իրավիճակ միշտ էլ եղել է. Ամերիկան հրթիռներ է տեղակայել Եվրոպայում, Ռուսաստանն էլ իրեն ուղղված հրթիռները դարձրել է սեփական հրթիռների համար թիրախ։
«Պարադոքսալ իրավիճակ է․ Ամերիկան շարունակում է գումար վաստակել, Եվրոպան մեր հրթիռների թիրախում է, իսկ մեր երկիրը՝ Եվրոպայում գտնվող ամերիկյան հրթիռների թիրախում։ Մենք արդեն անցել ենք դա։ Այդ ամենն արդեն եղել է», - ասել է նա։
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն 2026 թվականին Գերմանիայում կտեղակայի հեռահար հարվածային համակարգեր, որոնք զգալիորեն կգերազանցեն արդեն Եվրոպայում գտնվող զենքերը: Խոսքը մասնավորապես SM-6, Tomahawk հրթիռների և «գերձայնային զենքի» մասին է։