ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում Մինսկի «Դինամոյի» հետ արտագնա խաղի համար ծրագիր ունի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Ուսումնասիրել ենք նրանց խաղը, գիտենք խաղաոճը, ուժեղ ու թույլ կողմերը և ունենք խաղի պլան։ Կձգտենք դիմակայել»,-ասել է թիմի գլխավոր մարզիչը։
Մելիքյանի խոսքով՝ Բելառուսում առաջնությունը ընթացքի մեջ է, Իսկ Հայաստանում ընդմիջում է, այնպես որ «Փյունիկի» խաղային ռիթմն այլ կլինի:
«Բայց մենք հույս ունենք, որ մեր պլանը կաշխատի, և արդյունքը դրական կլինի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի «Փյունիկի» և Մինսկի «Դինամոյի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին հանդիպումը Հունգարիայում կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: