«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով շարժվում են դեպի կառավարության շենք

Մինչ ցուցարարները տեղ կհասնեն, կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են տեղափոխվում:
Sputnik
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բաղրամյան պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն առաջարկեց գնալ կառավարության շենքի մոտ և ստուգել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է, թե ոչ։
«Ըստ մեր տեղեկությունների՝ գնացել է կառավարության շենք, թաքնվում է այնտեղ։ Գնանք, տեսնենք` էնտեղ է, թե չէ ու հետ գանք»,– ասաց նա։
Նրանք կառավարության շենքի մոտ կգնան` պատասխան պահանջելու այսօր կատարվածի համար։
Մինչ ցուցարարները կհասնեն կառավարության շենքի մոտ, ոստիկանական նոր ուժեր են բերվում Հանրապետության հրապարակ։
Կառավարության շենքի մոտ
Հիշեցնենք` այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել