https://arm.sputniknews.ru/20240612/qkn-azgajin-zhvoghvovi-mvot-teghi-unecats-bakhumneric-hetvo-qreakan-varujt-e-nakhadzernel-77041497.html
ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել
ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել
Sputnik Արմենիա
Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։ 12.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-12T21:07+0400
2024-06-12T21:07+0400
2024-06-12T21:11+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030338_0:46:1600:946_1920x0_80_0_0_281cb04ca3f1f84f573465f3b3894551.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ նաև ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Այսօր իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ։ ԱԺ շենքի մոտից 7 անձ է տեղափոխվել հիվանդանոց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77030338_139:0:1462:992_1920x0_80_0_0_853abf793c30be849c613e2e341c5a22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, աժ (ազգային ժողով)
հայաստան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, աժ (ազգային ժողով)
ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել
21:07 12.06.2024 (Թարմացված է: 21:11 12.06.2024) Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ, Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Այսօր հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նաև ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների կադրերը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Նրանք պահանջում են գործող իշխանության հրաժարականը։ Այսօր իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանությունը սկսեց լուսաձայնային
նռնակներ նետել ցուցարարաների ուղղությամբ։