Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Աղետի գոտի ՀՀ վարչապետը մեկնել է` լսելով հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել աղետի գոտի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի»,– գրել է նա։
Բաղդասարյանը նաև նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ–Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային գնացքները. ՀԿԵ