https://arm.sputniknews.ru/20240526/nikvol-pashinjann-ughevvorvel-e-agheti-gvoti-76237440.html
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
Sputnik Արմենիա
Աղետի գոտի ՀՀ վարչապետը մեկնել է` լսելով հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները։ 26.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-26T12:26+0400
2024-05-26T12:26+0400
2024-05-26T12:32+0400
նիկոլ փաշինյան
ջրհեղեղ
լոռի
տավուշ
գետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75064303_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b64035cd961170041b3fd2a64f458a0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել աղետի գոտի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի»,– գրել է նա։Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։Եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային գնացքները. ՀԿԵ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75064303_96:0:1517:1066_1920x0_80_0_0_e3b93227e7b5dc45fb75d42cd3e8bece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ջրհեղեղ, լոռի, տավուշ, գետ
նիկոլ փաշինյան, ջրհեղեղ, լոռի, տավուշ, գետ
Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի
12:26 26.05.2024 (Թարմացված է: 12:32 26.05.2024) Աղետի գոտի ՀՀ վարչապետը մեկնել է` լսելով հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել աղետի գոտի։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի»,– գրել է նա։
Բաղդասարյանը նաև նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ–Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են։
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով,
նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։