Տեսակամուրջ. «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը»

Sputnik
Ի՞նչ ուղղություններով են զարգանում Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից մշակված նախագծերը: Ինչպե՞ս են ընդլայնվում ԵԱՏՄ-ում հասանելի թվային ծառայությունների աշխարհագրությունն ու լսարանը: Ի՞նչ արդյունքներ կան: Ի՞նչ օգուտ են ստանում նրանցից եվրասիական երկրների բնակիչները։ Միգրանտների աշխատանքի տեղավորման ի՞նչ հարցեր են լուծվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի միջոցով։
Այս ամենի մասին կխոսվի մայիսի 29–ին, ժամը 12.00–ին Sputnik Արմենիա հարթակի միացմամբ Մոսկվա – Մինսկ – Աստանա–Բիշքեկ–Երևան տեսակամրջի ընթացքում:

Մասնակիցները Մոսկվայում`

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյան։
ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն Ալեքսանդր Պետրով:

Աստանայում`

ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների տնօրենության գործադիր տնօրեն Դաուրեն Ռահիմժանով:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին կամ գրել @Vardan_Aloyan Telegram ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։