ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սա պարզապես դիակապտություն է։ Այս պահին ունենք ոչ վատագույն լուծումը` տնային կալանք, ամեն դեպքում իշխանությունները լուծեցին քաղաքական հետապնդման նվազագույն խնդիրը։ Փաստորեն Հայկ Շամիրյանը չի մասնակցի ամսի 26-ի հավաքին»,– ասել է նա։
Փաստաբանը երեկ հայտնել էր, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականցրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։