Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով

Տրոլեյբուսները և ավտոբուսները Երևան կհասնեն 6 ամսվա ընթացքում։
Sputnik
Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ ավարտին են մոտեցել նոր տրոլեյբուսների և նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման մրցույթները։
«6 ամսվա ընթացքում մատակարար ընկերությունը պարտավոր է 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուս մատակարարել Երևան քաղաքին։ Նշված ավտոբուսները պլանավորում ենք կիրառել «Հիգեր» հնամաշ ավտոբուսների փոխարեն, պլանավորվում է նաև որոշ ուղեգծերում փոփոխություններ կատարել և դրանք սպասարկել այս նոր խմբաքանակով»,–ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նրա խոսքով` 15 տրոլեյբուսի մատակարարման համար ևս կա հաղթող կազմակերպություն։ Այժմ ֆինանսական միջոցներ են հատկացվել 8 տրոլեյբուսի համար, առաջիկայում գումար կհատկացվի նաև մնացած 7–ի համար։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Հանրային տրանսպորտը կրկին կփոխանցվի մասնավոր ընկերություններին