ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կարող են սանիտարական գոտիներ ստեղծվել. Պուտին

Վլադիմիր Պուտինը նշել է, որ հատուկ ռազմական գործողության գոտում նախաձեռնությունն ամբողջությամբ ռուսական զինված ուժերի կողմն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոշակի սանիտարական գոտու ստեղծումը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ստիպված կլինենք որոշակի սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում», - ասել է նա:
Ընդունեք պատասխան հարվածը. Պուտինը՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացի ժողովրդավարության մասին
Պուտինի խոսքով հատուկ ռազմական գործողության գոտում նախաձեռնությունն ամբողջությամբ ՌԴ ԶՈւ-ի ձեռքում է, առաջխաղացումն ընթանում է ամեն օր։ Նա նաև նշել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվելու է բացահայտել բոլոր նրանց, ովքեր զենքով կռվում են Ռուսաստանի դեմ:
«Մենք մահապատիժ չունենք, բայց մենք այդ մարդկանց կվերաբերվենք այնպես, ինչպես նրանց, ովքեր գտնվում են ռազմական գործողությունների գոտում», - ասել է Պուտինը՝ խոսելով Ռուսական կամավորական կորպուսի մասին։
Նա հավելել է, որ այդպիսի չորս խումբ կա` ընդհանուր 2,5 հազար անդամով, որոնց նետում են մսաղացը: