Բաքուն վստահելի գործընկեր չէ. Սարգիս Խանդանյան

Sputnik
Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և մասնավորապես Բեռլինում Միրզոյան-Բայրամով հանդիպումից սպասելիքներին։
Նա կարևոր է համարում, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն, այլ՝ դեմ առ դեմ։ Խանդանյանի խոսքով Բաքուն վստահելի գործընկեր չէ և հետ է կանգնում պայմանագրում արդեն բանակցված կետերի շուրջ համաձայնություններից։