«Մի փոքր զայրույթ կա». Տիկնիզյանը՝ «Զենիթ» չտեղափոխվելու մասին

Նաիր Տիկնիզյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը «Լոկոմոտիվից» «Զենիթ» ձախողվել է ֆուտբոլիստի աշխատավարձի անհամապատասխանության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոստովանել է, որ Մոսկվայի «Լոկոմոտիվից» Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չտեղափոխվելու փաստը ոչ մի կերպ չի ազդել նրա վրա։
«Կարող եմ ասել, որ մի փոքր զայրույթ կա, թե ինչպես այս ամենը տարածվեց՝ առանց մանրամասներն ու նրբություններն իմանալու։ Սրանից ոչ մեկն ինձ չի վերաբերում: Ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու կատարում իմ գործը, դա ինձ համար ամենակարևորն է»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը «Լոկոմոտիվից» «Զենիթ» ձախողվել էր ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ տարաձայնությունների պատճառով: Բանակցությունների ընթացքում ֆուտբոլիստը պահանջել է մոտ 2 մլն եվրո աշխատավարձ։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի հավաքականում։