Ձյուն, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Սյունիք. ճանապարհներ. Արխիվային լուսանկար
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ մի շարք տարածաշրջաններում аյսօր ձյուն է տեղում, ճանապարներին մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հայաստանի որոշ շրջաններում այսօր բուք է լինելու. եղանակի տեսություն