Հայաստանում սուր շնչառական վարակների տարածման ակտիվ փուլ է

Sputnik
Առողջապահության նախարարը հայտնել է նաև, որ երկուշաբթի դպրոցներում բուժքույրերն աշակերտներին զննության կենթարկենւ և գրիպի նշանների դեպքում տուն կուղարկեն։ Անահիտ Ավանեսյանի խոսքով` հսկում են բացակայությունները, որոնք այս պահին 2 տոկոսից ավելի չեն։
Այդուհանդերձ, առողջապահության պատասխանատուներն արձանագրում են. Հայաստանում սուր շնչառական վարակների տարածման ակտիվ փուլ է։ Տանը, աշխատավայրում գրիպի նշաններով մեր ծանոթներն ու բարեկամները տարբեր կերպ են տանում հիվանդությունը։ Մի մասն անվերջ հազում է, մյուսն ավելի լուրջ խնդիրներ ունի շնչուղիների և թոքերի հետ։
Վիրուսն առավել վտանգավոր է երեխաների համար։ Հոսպիտալացվածների մոտ 92 %-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, թոքաբորբ ունեցողների 62%-ն են անչափահասներ։ Այն մասին, թե գրիպի որ տեսակերն են շրջանառում Հայաստանում, ինչով են վտագավոր ու ինչպես պաշտպանվել` Sputnik Արմենիան հարցրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ–համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանին։