Պուտինը մեկնել է Չուկոտկա

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահը բազմիցս ասել է, որ չի եղել Չուկոտկայում և ցանկանում է այցելել տարածաշրջան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Անադիր։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ սա պետության ղեկավարի առաջին այցն է 2024 թվականին։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը բազմիցս ասել էր, որ չի եղել Չուկոտկայում և ցանկանում է այցելել տարածաշրջան:
Սեպտեմբերին Պուտինը խոսել էր Չուկոտկայում հյուրընկալության ոլորտը բարելավելու անհրաժեշտության մասին. տարածաշրջանի բնությունը գրավում է զբոսաշրջիկներին ՝ չնայած ցուրտ կլիմային:
Անկարայում նախապատրաստում են Էրդողանի և Պուտինի հանդիպումը