Մի անգամ Նապոլեոնն ասել է. «Արթնացրեք ինձ միայն այն դեպքում, եթե վատ լուրեր ստացվեն, լավ լուրերի պարագայում՝ ոչ մի դեպքում չարթնացնեք»։ Պատկերացնում եմ, թե ինչ ծանր վիճակում են հայտնվել նրա օգնականները. չէ՞ որ ողջ գիտակցական կյանքս լուրերի հետ եմ առնչվել ու հրաշալի գիտեմ, որ յուրաքանչյուր նորություն թե′ դրական, թե′ բացասական պահեր է պարունակում։ Միայն այս տարվա առաջին տասնօրյակի իրադարձությունները ձեզ օրինակ։ Հունվարի 1-ից մինչեւ այսօր տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ընդամենը մի քանի հաղորդագրություն վկայակոչեմ, իսկ դուք ինքներդ որոշեք՝ 2024-ը լա՞վ սկսվեց, թե՞ վատ։