Մահացել է Նիկիտա Խրուշչովի թոռը` Ալեքսեյ Աջուբեյը

Մահից առաջ Ալեքսեյ Աջուբեյը կապ է հաստատել ընկերոջ հետ՝ ասելով, որ իրեն վատ է զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Մոսկվայում 70 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի թոռը՝ Ալեքսեյ Ալեքսեևիչ Աջուբեյը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աջուբեյի նախկին փեսա Իվան Պոլիսկին:
«Shot» տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ մահից առաջ Ալեքսեյ Աջուբեյը կապ է հաստատել ընկերոջ հետ՝ ասելով, որ իրեն վատ է զգում։ Նրա ընկերն անմիջապես շտապ օգնություն է կանչել։ Սակայն երբ բժիշկները ժամանել են նշված հասցե, դուռը ոչ ոք չի բացել։ Բնակարանը բացելու համար ստիպված են եղել արտակարգ իրավիճակների ծառայությանը ներգրավել։ Դուռը բացելուց հետո Ալեքսեյ Աջուբեյն արդեն մահացած է եղել։
Մահվան պատճառը կպարզվի համապատասխան փորձաքննությունից հետո։
Նշենք, որ Աջուբեյը ռուս հայտնի լրագրող Ռադա Աջուբեյի և խորհրդային հայտնի լրագրող, «Կոմսոմոլսկայա պրավդայի» և «Իզվեստիայի» նախկին գլխավոր խմբագիր, ԽՄԿԿ Կենտկոմի անդամ Ալեքսեյ Աջուբեյի որդին էր։