Ճապոնիայում երկրաշարժերի հետևանքով 78 մարդ է մահացել, տուժել` 260–ը

Սեյսմոգրաֆ
Հունվարի 1-ին Իսիկավա պրեֆեկտուրայում ստորգետնյա ցնցումների շար ք է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իսիկավա պրեֆեկտուրայում գրանցված երկրաշարժերից հետո հաստատվել է, որ 78 մարդ է մահացել, 260-ը` վնասվածքներ ստացել: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս տարվա առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հունվարի 1 - ին Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով հաստատվել է 78 մարդու մահը, վեց մարդ համարվում է անհետ կորած, չի հաջողվում կապ հաստատել 51 մարդու հետ, 29 մարդ լրջորեն տուժել է, ևս 231–ը` թեթև վնասվածքներ ստացել»,– ասել է նա։
Հիշեցնենք` հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել