ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները նոր տեխնոլոգիական բազայի հիման վրա գերձայնային Տու-144 ուղևորատար ինքնաթիռի ստեղծման համար:
Dubai Airshow-2023 ավիաշոուի ժամանակ մասնագետների մեծ հետաքրքրությունն է առաջացրել ռուսական Իլ-76ՄԴ-90Ա ծանր տրանսպորտային ինքնաթիռը, որը կարող է մինչև 60 տոննա օգտակար բեռ վերցնել: Բանակցություններ են ընթանում Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներ մինչև 50 Իլ-76ՄԴ-90Ա ինքնաթիռների վաճառքի շուրջ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, առաջին թռիչքն իրականացրել է լայնաֆյուզելաժային մեծ մագիստրալային Իլ-96-400Մ-ը, որի առավելագույն օգտակար բեռը 58 տոննա է:
Աշխարհում նման դասի օդանավեր կառուցում են միայն եվրոպական Airbus կորպորացիան և ամերիկյան Boeing ընկերությունը։
Շրջանցելով Boeing-ին և Concord-ին
Աշխարհում առաջին ուղևորատար ինքնաթիռի ստեղծումը, որը կարող է թռչել ավելի քան 2000 կմ/ժամ հածանավային արագությամբ, նշանավորեց ԽՍՀՄ-ի հաղթանակը տեխնոլոգիաների համաշխարհային մրցավազքում: Տու-144-ը 1970-ի մայիսին հատեց 2 Մախ (2150 կմ/ժամ) սահմանը 16300 մ բարձրության վրա:
Տու-144-ի արտադրությունը դադարեցվել է 1981 թվականին՝ մի շարք պատճառներով, ներառյալ շահագործման բարձր արժեքը։ Եվ այնուամենայնիվ, Տու-144-ի ստեղծման փորձը հետագայում օգտակար եղավ Տու-22Մ և Տու-160 ծանր գերձայնային ինքնաթիռների մշակման համար, որոնք մինչ օրս արդյունավետորեն ամրապնդում են Ռուսաստանի պաշտպանունակությունը։ Բացի այդ, ամերիկյան Boeing ընկերությունը և Ա․Ն․Տուպոլևի անվան Ավիացիոն գիտատեխնիկական համալիրը 1999-ին հաջողությամբ ավարտեցին ՏՈւ-144ԼԼ-ի համատեղ հետազոտությունների ծրագիրը՝ խոստումնալից ուղևորատար գերձայնային ինքնաթիռ ստեղծելու համար
Ռուսաստանը չի կորցրել ավիացիոն արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ներուժը, իսկ վաղը կապահովի «քաղաքացիական գերձայնայինի» նոր սահմանների յուրացումը։
«Երկրի վրա» մեծ մագիստրալային և գերձայնային քաղաքացիական ավիացիայի հաջող զարգացման հիմնական պայմանները կասկած չեն հարուցում։ Միացյալ ավիաշինարարական կորպորացիան երկրի խոշորագույն մեքենաշինական ընկերությունն է՝ 800 գիտական և արտադրական կազմակերպություններ դաշնության 60 սուբյեկտներում։
Մյուս կողմից, ակնհայտ է Արևմուտքի ավիարդյունաբերության ռազմավարական կախվածությունը հսկայական ռեսուրսներ ունեցող Ռուսաստանից։ Հիշեցնեմ, որ ռուսական «ВСМПО- Ависма»-ն ապահովում է «թևավոր» տիտանի մատակարարումների մեկ երրորդը Boeing ընկերությանը, և մինչև 60%-ը՝ Airbus կորպորացիային։ Եվրամիությունը պատրաստ չէ հրաժարվել ռուսական տիտանից նույնիսկ հակառուսական պատժամիջոցների շրջանակում։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում https://t.me/AKhrolenko