ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` փարիզյան Լուվրը, որոշել է այսօր անվտանգության նկատառումներից ելնելով փակել դռներն այցելուների համար։ Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ էր սահմանվել Արրաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով ուսուցիչ է մահացել։
«Սիրելի՛ այցելուներ, անվտանգության նկատառումներից ելնելով` Լուվրի թանգարանն այսօր` հոկտեմբերի 14-ին, չի աշխատելու», – ասվում է X սոցցանցում Լուվրի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տոմս ամրագրած բոլոր այցելուներին գումարը կվերադարձվի։