Գազայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 շենք է փլուզվել. ՄԱԿ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շենք է (ընդհանուր առմամբ ավելի քան 5.5 հազար միավոր բնակարան) փլուզվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Գազայի հասարակական աշխատանքների նախարարության տվյալներով` 5540 բնակելի միավորով 1324 բնակելի և ոչ բնակելի շենք է քանդվել։ Եվս 3743 միավոր բնակարան վնասվել է և բնակության համար պիտանի չէ», – ասվում է փոաստաթղթում։
Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով