https://arm.sputniknews.ru/20231014/gazaji-rmbakvotsutjunneri-hetevanqvov-aveli-qan-1300-shenq-e-pluzvel-mak-67281339.html
Գազայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 շենք է փլուզվել. ՄԱԿ
Գազայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 շենք է փլուզվել. ՄԱԿ
Sputnik Արմենիա
Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։ 14.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-14T14:26+0400
2023-10-14T14:26+0400
2023-10-14T14:28+0400
գազայի հատված
իսրայել
համաս
պաղեստին
շենք
բազմաբնակարան շենք
ավերածություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_0:111:1600:1011_1920x0_80_0_0_e800cabbc55e8359c390f5fc66ecb18a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շենք է (ընդհանուր առմամբ ավելի քան 5.5 հազար միավոր բնակարան) փլուզվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0a/67100832_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6d70b2136db1e9240347894ed82de3dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, համաս, պաղեստին, շենք, բազմաբնակարան շենք, ավերածություններ
գազայի հատված, իսրայել, համաս, պաղեստին, շենք, բազմաբնակարան շենք, ավերածություններ
Գազայի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 շենք է փլուզվել. ՄԱԿ
14:26 14.10.2023 (Թարմացված է: 14:28 14.10.2023) Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 1300 բնակելի և ոչ բնակելի շենք է (ընդհանուր առմամբ ավելի քան 5.5 հազար միավոր բնակարան) փլուզվել։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Գազայի հասարակական աշխատանքների նախարարության տվյալներով` 5540 բնակելի միավորով 1324 բնակելի և ոչ բնակելի շենք է քանդվել։ Եվս 3743 միավոր բնակարան վնասվել է և բնակության համար պիտանի չէ», – ասվում է փոաստաթղթում։
Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտարարել է, որ մտադիր է շարունակել ինտենսիվ հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ. հետագա քայլերն են նախապատրաստվում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: