Ռուսաստանում լազերային թնդանոթի հաջող փորձարկումներ են իրականացրել. ԶԼՄ

Փորձարկումների ժամանակ լազերով ինչպես ինքնաթիռային տիպի, այնպես էլ քառաթև անօդաչուներ են ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զորավարժարաններից մեկում հաջողությամբ փորձարկվել է լազերային թնդանոթ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղեկացված աղբյուրին։
«ՌԴ ռազմական զորավարժարաններից մեկում հաջողությամբ փորձարկվել է մարտական լազերը, որը նախատեսված է անօդաչուների ոչնչացման համար։ Լազերային թնդանոթը մոտակա գոտում անօդաչուի խոցման բարձր արդյունավետություն է ցուցադրել», – նշել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի տվյալներով` փորձարկումների ժամանակ ինֆրակարմիր սպեկտրի մարտական լազերն ապահովել է անօդաչուների ֆիզիկական ոչնչացում` այրելով, մասնավորապես, սարքերի աերոդինամիկ մակերեսները կամ կմախքը ողջ սարքավորումների հետ միասին։
«Փորձարկումների ժամանակ լազերով ինչպես ինքնաթիռային տիպի, այնպես էլ քառաթև անօդաչուներ են ոչնչացվել», – պարզաբանել է նա։
Նոր ՊՊԿ-20-ը հուսալի զենք է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդաչուների համար
Նշենք, որ աշխարհի առաջատար երկրներն ակտիվորեն աշխատում են մարտավարական լազերային համակարգերի ճնշման և խոցման ուղղությամբ, որոնք պետք է օդում խոցեն մասնավորապես մոտակա գոտու անօդաչուներն ու ռազմամթերքը։