Անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են պետական կառույցներից. նրանք բողոքի ակցիա են անում

Հարություն Հարությունյան
Անհետ կորածների ծնողները ցանկանում են պարզել, արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները դժգոհ են պետական կառույցների աշխատանքներից։ Նրանք կառավարության գլխավոր մասնաշենքի մերձակա տարածքում բողոքի ակցիա են անում։
«Հույս ունեմ, որ տղաս գերի է։ Նա տանկիստ էր, խոցվել է, ու մինչ այսօր տեղեկություն չունեմ նրանից։ Քննչական կոմիտեին որոշակի փաստեր եմ տվել, սակայն մինչ այսօր նրանցից պատասխան չունեմ այդ մասով։ Շատ կարևոր է կոմիտեի ճիշտ աշխատանքը։ Գերիների և անհետ կորածների հանձնաժողով էլ ստեղծվեց անցված տարվա նոյեմբերից, բայց որևէ քայլ չի արվել, մեր հարցերի պատասխանները չեն տվել»,– նշեց անհետ կորածներից Վոլոդյա Հարությունյանի հայրը` Հարություն Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ ցանկանում են պարզել՝ արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են արվել, թե ոչ։
Այժմ նրանք ցանկանում են գնալ Ազգային ժողովի շենքի մոտ, այնտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հասկանալու, թե ստեղծված հանձնաժողովն ինչ աշխատանք է արել և անում։
Ծնողները ցանկանում են նաև հանդիպել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Բողոքի ակցիայի ժամանակ