Կապան-Տաթև ավտոճանապարհին բախվել են երկու «ԿամԱԶ». կա տուժած

Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կապան-Տաթև ավտոճանապարհին բախվել են երկու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է, կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Մասնավորապես այսօր` ժամը 07:19-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Կապան-Տաթև ավտոճանապարհի վթարը
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1987 թ․) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշի բեռնատար ավտոմեքենաները․ավտոճանապարհը միակողմանի փակ է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Ա․Հ․-ին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ։
Վթար Էջմիածին-Երևան ճանապարհին. վարորդին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ