Դատարանը պարտավորեցրել է ընդդիմադիրին Էրդողանին ավելի քան 2 հազար դոլար վճարել

Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Փոխհատուցումը կվճարվի 2023 թվականի ապրիլի 26-ին քաղաքական գործչի հնչեցրած «անհիմն մեղադրանքների և վիրավորանքների» համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբի նախագահ Օզգյուր Օզելին ավելի քան 2 հազար դոլար բարոյական փոխհատուցում վճարել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը։
«Անկարայի առաջին ատյանի տասնհինգերորդ քաղաքացիական դատարանն այսօր կայացած նիստում CHP խմբի նախագահ Օզգյուր Օզելին դատապարտել է 50 հազար լիրայի (2123 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցման», - Twitter-ում հայտնել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ փոխհատուցումը վճարվելու է 2023 թվականի ապրիլի 26-ի ելույթում նախագահ Էրդողանի հասցեին հնչեցրած «անհիմն մեղադրանքների և վիրավորանքների» համար։