ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշրջանի երկրորդ մրցաշարի՝ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան։
Առաջին շրջանում Խաչանովը 11-րդ համարի ներքո 3:6, 1:6, 6:2, 6:1, 6:3 հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիացի Կոնստան Լեստյենի նկատմամբ։ Թենիսիստները խաղադաշտում անցկացրին 3 ժամ 41 րոպե։
«Ռոլան Գարոսի» երրորդ փուլ դուրս գալու համար Խաչանովը կմրցի Մոլդովայի ներկայացուցիչ Ռադու Ալբոտի հետ (աշխարհի 111-րդ ռակետ)։