Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի օդաչուները կբարձրացնեն մարզումների ինտենսիվությունը

Ուսումնամարզական թռիչքների ընթացքում զինծառայողները կատարում են տարբեր առաջադրանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի օդաչուները նոր ուսումնական շրջանում կբարձրացնեն ուսումնամարզական միջոցառումների ինտենսիվության մակարդակը: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը։
«Ուսումնական միջոցառումների ուղղվածության հիմնական խնդիրներն են թռիչքային անձնակազմի որակավորման կարգի և հմտության մակարդակի բարձրացումը, ռազմաուսումնական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին ծառայության մեջ մտցնելը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ուսումնամարզական թռիչքների ընթացքում զինծառայողները կատարում են թռիչքի և վայրէջքի, տրված ուղղության պահպանման, տարբեր բարձրությունների և արագությունների տիրույթում ինքնաթիռների և ուղղաթիռների կառավարման, աերոնավիգացիայի մի շարք վարժություններ և այլ առաջադրանքներ։
ՀՌՕ-ի զինծառայողները վարժական օդային մարտ են անցկացրել և ոչնչացրել «հակառակորդի» ԱԹՍ-ները
Նշվում է, որ բանակային ավիացիայի անձնակազմերը նաև կմշակեն ռազմակայանի ստորաբաժանումների հետ փոխգործակցությունը միավորման բարձրլեռնային զորավարժարանում` «Ալագյազի» և «Կամխուդի» վրայով թռիչքների ժամանակ: