ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Այսօր մանրաձկան հերթական խմբաքանակը՝ մոտ 130.000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձուկ է Սևանա լիճ բաց թողնվել։ Ինչպես հայտնում է շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը, ներկա է գտնվել նաև նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հակոբ Սիմիդյանը ներկա է գտնվել Սևան լճում մանրաձկան բացթողնմանը
Նա աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում:
Հակոբ Սիմիդյանը ներկա է գտնվել Սևան լճում մանրաձկան բացթողնմանը
«ՀՀ կառավարությունը` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ
Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողական լինել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Այցի ընթացքում Սիմիդյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հնարավորություններին։ Քննարկվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և գործարանի հզորությունների լիարժեք իրացմանը: