Գյումրիում մեծ հաղթանակի 78-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները, ավանդույթի համաձայն, անցկացվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում:
Մարզային և քաղաքային իշխանությունները, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին։
«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հավաքվածները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Անմար կրակի մոտ:
Կայացել է նաև հայ և ռուս զինվորների համատեղ շքերթը։
Հիշեցնենք` 1941–45 թթ Հայկական ԽՍՀ-ից Հայրենական մեծ պատերազմ է մեկնել մոտ 300 հազար մարդ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։