Մոսկվայի շինհրապարակներից մեկում շինանյութ է այրվում

Sputnik
Ռուսաստանի մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը հայտնում է, որ Մոսկվայի արևմուտքում գտնվող շինհրապարակում շինարարական նյութեր են այրվում։
«Ժամը 16.30 - ին հրդեհի մասին հաղորդում է ստացվել Նատաշա Կովշովայի փողոցի թիվ 17 հասցեում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ժամանած հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները պարզել են, որ հրդեհը բռնկվել է շինհրապարակի տարածքում:
Տվյալների համաձայն՝ հրդեհվել են 500 քմ մակերեսով բացօթյա տարածքում գտնվող շինանյութերը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։