ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել ավելի քան 106 հազար օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնին։
Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել Տաջիկստանի 44,8 հազար քաղաքացիների։
ՌԴ քաղաքացիություն ընդունածների թվով երկրորդ տեղում Ուկրաինայի բնակիչներն են (22 հազար):
Տարվա նշված ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիություն են ստացել Հայաստանի (8,9 հազար), Ղազախստանի (6,9 հազար), Ղրղզստանի (5,4 հազար), Ուզբեկստանի (4,6 հազար), Ադրբեջանի (3,7 հազար), Մոլդովայի (3 հազար), Բելառուսի (2,3 հազար) և Թուրքմենստանի (912 մարդ) բնակիչներ։