ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային են տրամադրել խոստացած գրեթե բոլոր մարտական մեքենաները:
«Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98 տոկոսը մատակարարվել է», - ասել է Նա Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային մատակարարել են ընդհանուր առմամբ 1550 զրահամեքենա և 230 տանկ և այդպիսով պատրաստել ու վերազինել 9 նոր զրահատանկային բրիգադ՝ ուկրաինացի զինվորականներով:
Նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։