Ֆրանսիան հրաժարվել է Ուկրաինային տվյալներ տալ Բելառուսի երկնքով թռչելու համար. Le Monde

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել այս թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Փարիզը հրաժարվել է Կիևին տվյալներ տրամադրել Բելառուսի երկնքով մարտական ինքնաթիռների կամ անօդաչուների թռիչքների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Le Mond թերթին։
Պարբերականի աղբյուրի տեղեկությունների համաձայն` Կիևը դիմել է Փարիզին` խնդրելով տրամադրել Բելառուսի տարածքի թվային քարտեզը (DTED, digital terrain elevation data), որը մանրակրկիտ նկարագրում է տեղանքի ռելիեֆը, ինչպես նաև մատնանշում այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են բարձր լարման գծերը։
«Այն միավորում է բոլոր մարտավարական տվյալները, որոնք անհրաժեշտ են շատ ցածր բարձրությունների վրա, գիշերը կամ վատ տեսանելիության պայմաններում ներթափանցելու համար»,–ասել է ռազմական շրջանակների աղբյուրը։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել այս թեման։
«Փարիզը վստահեցրել է, որ Կիևի աջակցությունն անփոփոխ կլինի, քանի դեռ խոսքը միայն ուկրաինական տարածքի պաշտպանության մասին է, ինչպես նաև ընդգծել, որ խոսք անգամ չի կարող լինել օտար տարածքում գործողություններին մասնակցելու մասին», – գրում է պարբերականը։
ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են Ուկրաինային տարբեր տեսակի ինքնաթիռների մատակարարումները
Le Monde–ը վստահություն է հայտնում, որ Ուկրաինան կոալիցիայի այլ անդամներին է դիմել թվային քարտեզի տրամադրման խնդրանքով։ Կիևը Փարիզին կդիմեր միայն ուրիշներից մերժում ստանալու դեպքում, կարծում է պարբերականը։
2022 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Փարիզը «հետախուզական տվյալներ է տրամադրում, որպեսզի ուկրաինացիները կարողանան պաշտպանվել»։