Ռուսաստանում զինտեխնիկայի համար նոր կրկնակի զրահ է ստեղծել

Զրահը պաշտպանում է անձնակազմին խոցման տարբեր միջոցներից, այդ թվում՝ հրաձգայի զենքի կրակից, արկերի բեկորներից և ականանետային ականներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում ստեղծվել է տեխնիկայի հեռանկարային նմուշների համար նախատեսված նոր կրկնակի զրահ, որը դիմանում է 2 կիլոգրամ տրոտիլի պայթեցմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Նիժնի Նովգորոդի մարզի «Արզամասի մեքենաշինական գործարան» պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունում ստուգել է պետական պաշտպանական պատվերի կատարման ընթացքը:
Ձեռնարկության ղեկավարության ներկայացուցիչները զեկուցել են Շոյգուին զրահի պաշտպանիչ հատկությունների բարձրացման մասին՝ հաշվի առնելով պաշտպանության առկա պահանջները և հատուկ ռազմական գործողության առաջադրանքներ կատարող զինծառայողների ցանկությունները:
«Տեխնիկայի հեռանկարային նմուշների նոր կրկնակի զրահը դիմակայում է երկու կիլոգրամ տրոտիլի պայթեցմանը, զրահաբաճկոն-հրկիզիչ զինամթերքի ներթափանցմանը, ապահովում է ռադիատորի և անվավոր շասսիի պաշտպանությունը, ինչպես նաև պաշտպանում է անձնակազմին խոցման տարբեր միջոցներից, այդ թվում՝ հրաձգային զենքի կրակից, արկերի բեկորներից ու ականանետային ականներից», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարն այցի ընթացքում ստուգել է ձեռնարկության արտադրական հզորությունները, տարբեր մոդիֆիկացիաների և «Տիգրիս» զրահափոխադրիչների հավաքման գծերն ու արտադրամասը: