Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել ըմբշամարտի Մ23 ԵԱ–ի եզրափակիչ

Ավելի վաղ` քառորդ եզրափակիչում, հայ ըմբիշը հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին (7:1):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայ ըմբիշ Կարապետ Մանվելյանը դուրս է եկել մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։

Կիսաեզրափակիչում Մանվելյանը հաղթել է թուրք Մուհամմեդ Էմին Չաքըրին։ Պայքարն ավարտվել է 1։1 հաշվով, մրցավարները հաղթանակը տվել են Մանվելյանին։

Ավելի վաղ`քառորդ եզրափակիչում, հայ ըմբիշը հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին (7:1):
Հիշեցնենք` երբ հանդիպման ավարտին Մանվելյանը մոտեցել էր Հասանովի ձեռքը սեղմելու, ադրբեջանցի մարզիկը հարվածել էր հայ ըմբիշի դեմքին, ինչից հետո Հասանովին որակազրկել էին։
Եզրափակիչում հայ ըմբիշը կհանդիպի ռումինացի Դենիս Ֆլորին Միհայի հետ։