Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

Էլմիրա Կարապետյան
Հայաստանի ներկայացուցիչը 10 մետրից 60 կրակոցով պայքարում 577 միավոր է խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել։
10 մետրից 60 կրակոցով պայքարում նա խոցել է 577 միավոր։
Մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսել են Կատարից
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում են նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):
Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի