Բուրաստանի բնակիչը բռնվել է գողության պահին

Քաղաքացին խոստովանել է, որ ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա ձողերը գողացել է հետագայում մետաղի ընդունման կետեր հանձնելու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բուրաստան գյուղի 38-ամյա բնակիչը փորձել է Երևան-Երասխ ճանապարհի ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները գողանալ, սակայն բռնվել է հանցանքի պահին։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է` ոստիկանները օպերատիվ տեղեկություն ունեին, որ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը գողանում է ճամփեզրի արգելապատնեշի մետաղյա սյուները։
«Օպերատիվ տեղեկությունը ստանալուց հետո ոստիկանները Երևան-Երասխ ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում գողություն կատարելու պահին բռնել, ձերբակալել են 38-ամյա քաղաքացուն։ «ՎԱԶ-2107»-ի սրահում գտնվող գողոնով հանդերձ նրան ոստիկանության Արտաշատի բաժին են տարել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բաժնում նա խոստովանել է, որ մետաղյա ձողերը գողացել է հետագայում մետաղի ընդունման կետեր հանձնելու նպատակով:
Արմավիրի մարզում գերեզմանատնից գողություններ անող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է