ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցներն այցելել են հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահման

Այցի ընթացքում քննարկվել են սահմանի պաշտպանության գործում համագործակցության հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Անցած շաբաթ Հայաստան այցելած ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության ներկայացուցիչներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Այցի ընթացքում քննարկվել են սահմանի պաշտպանության գործում համագործակցության հնարավորությունները։
Հայաստան կատարած այցի ընթացքում կառույցի պաշտոնյաները հանդիպեցին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, այլ պաշտոնատար անձանց, դիտարկեցին աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում և եղան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։