ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այսօր Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որայսօր`ժամը 08։30-ի սահմաններում, դեպքի մասին ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Ոստիկանններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին` գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։